Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ինձ բաժին ընկած ակնթարթը

Ինձ բաժին ընկած ակնթարթը
19.12.2024 | 10:37

Աննկատ եկել եմ, աննկատ էլ կգնամ։ Իմ գալով մի քանի հոգու ուրախացրել եմ, բայց չեմ ուզում՝ գնալով մի քանի հոգու տխրեցնեմ. թող էդ չմարված ուրախությունն իմ նվերը լինի աշխարհին։

Կգնամ՝ առանց բացահայտելու տիեզերքի գաղտնիքները. չեմ կասկածի անգամ, որ նման գաղտնիքներ կան, ու դրա համար էլ ինձ կթվա, թե ահագին բան եմ հասցրել իմանալ ինձ բաժին ընկած ակնթարթում։

Իսկ, միգուցե, երբ ազատվեմ հակասության վիրուսով ախտահարված գիտակցությունից, որն ինձ ամբողջ կյանքում բանտարկված ա պահել իմ խղճուկ ԵՍ-ի մեջ, ես կարողանամ ուրիշ աշխարհնե՞ր տեսնել։ Ո՜վ գիտի։ Միգուցե իմ կողքով ամեն օր անցնող շունը, կատուն, որ ԵՍ չունեն, ապրու՞մ են էդ աշխարհներում, որոնց մասին ես գաղափար անգամ չունեմ։ Միգուցե, չգիտեմ։

Ես կգնամ, իսկ մարդիկ էլի կքայլեն փողոցներում՝ դիմակով կամ առանց դիմակի, իրար կսիրեն, իրար կատեն, կկռվեն, կհաշտվեն, հեղափոխություններ կանեն, պատերազմներ կխաղան, խաղաղություններ կմուրան, կհավատան, կխաբվեն, կհիասթափվեն, կխոսան բնությունը փրկելու մասին, բայց ոչինչ չեն անի, կփնովեն մարդ արարածին, բայց չեն փոխվի․․․ Մի խոսքով, կլինի՝ ոնց որ միշտ ա եղել, բայց առանց ինձ՝ կարծես, ես չեմ էլ եղել։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7399

Մեկնաբանություններ